Մատերանադարանում այսօր բացվեց Մարտիրոս Սարյանի կտավների ցուցահանդեսը` «Երկխոսություն հավերժի հետ» խորագրով:
Վեց ամիս այստեղ կցուցադրվեն Վարպետի այն կտավները, որոնք պահվում են այժմ վերանորոգվող նրա տուն-թանգարանում:
«Սա իհարկե արտառոց դեպք է, որ գեղանկարչական ցուցահանդես բացվի Մատենադարանում, բայց Մեծ Վարպետն էլ մի արտառոց երևույթ է մեր կյանքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը` շարունակելով. - «Մենք հիմնանորոգման մեջ ենք, մենք փակ ենք: Պիտի ասեմ` հենց իմ զգացողությունը, երբ պահոցից հանվեցին այս նկարները և կախվեցին, ես ուղղակի ոնց որ երկար ժամանակ թթվածնից զուրկ մարդը հանկարծ թթվածին շնչի... Եվ ինձ թվում է, որ մեր շատ ու շատ արվեստասերներ այդ զգացողությունը կապրեն»:
«Մատենադարանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նման ցուցադրություն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: - «Մշակույթների դարավոր փոխհարստացման այս միջավայրում բոլորովին այլ կերպ կհնչեն և կբացահայտվեն Մարտիրոս Սարյանի կտավները»:
Ցուցահանդեսի բազմաթիվ այցելուների թվում էր արվեստաբան Պողոս Հայթայանը, ով «Ազատության» հետ զրույցում շեշտեց. - «Այս մռայլ, ցուրտ եղանակին մեկ էլ մտնում ես հարյուր աստիճանի ջերմություն ունեցող սրահներ: Այսինքն` Սարյանի ջերմությունը հավերժական է»: