Մատչելիության հղումներ

Pussy Riot-ի անդամը ազատության մեջ է, ազատ կարձակվի նաև մյուսը


Pussy Riot-ի անդամ Մարիա Ալյոխինան ազատ արձակվելուց հետո, Նիժնի Նովգորոդ, 23-ը դեկտեմբերի, 2013թ․
Pussy Riot-ի անդամ Մարիա Ալյոխինան ազատ արձակվելուց հետո, Նիժնի Նովգորոդ, 23-ը դեկտեմբերի, 2013թ․
Pussy Riot խմբի անդամ Մարիա Ալյոխինան այսօր ազատ է արձակվել Նիժնի Նովգորոդի գաղութից, տեղեկացնում են լրատվական գործակալությունները:

Ալյոխինայի, ինչպես նաև Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում խուլիգանության մեղադրանքով նույնպես երկու տարվա ազատազրկման դատապարտված Pussy Riot-ի մյուս անդամի՝ Նադեժդա Տոլոկոննիվայի վրա տարածվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած համաներումը:

Կրասնոյարսկի երկրամասում պատիժը կրող Տոլոկոննիկովան, ըստ երկրամասի դատախազության, արդեն ստացել է համաներման փաստաթղթերը: Սպասվում է, որ կինը ազատության մեջ կհայտնվի մինչև շաբաթավերջ:

Ալյոխինան ավելի վաղ լրագրողներին հայտնել է, որ մեկնելու է Կրասնոյարսկ՝ դիմավորելու Տոլոկոննիկովային:

Անցած շաբաթավերջին Պուտինը ներում շնորհեց նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկուն, ով անազատության մեջ էր արդեն 10 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG