Ռուս նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին այսօր Բեռլինում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանում բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ շարունակում են ճաղերի ետևում մնալ։
«Յուկոս» նավթային ընկերության նախկին ղեկավարը, ով երկու օր առաջ ներում ստացավ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, և ազատ արձակվելով բանտից, անմիջապես մեկնեց Գերմանիա, այսօր հայտարարել է.- «Ինձ չպետք է համարեն խորհրդանիշն այն բանի, որ Ռուսաստանում այլևս քաղաքական բանտարկյալներ չկան։ Ես կանեմ ինձից կախված ամեն ինչ, որպեսզի այլև քաղբանտարկյալներ չլինեն»։
Խոդորկովսկին ասել է՝ դեռ չգիտի որքան ժամանակ կանցկացնի Գերմանիայում, որտեղ նա երեկ վերամիավորվել էր իր ընտանիքի անդամների հետ։ Նա նշել է, որ իրեն մեկ տարվա մուտքի արտոնագիր են տվել։
Հարցին, թե արդյոք վերադառնալո՞ւ է Ռուսաստան, Խոդորկովսկին պատասխանել է, թե երաշխիք չունի, որ իրեն կթույլատրեն նորից երկիրը լքել։
Խոդորկովսկին նաև հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվի և ոչ էլ կփորձի ետ վերադարձնել «Յուկոս»-ում իր ակտիվները, սակայն չի բացառել, որ առաջիկայում կարող է հասարակական գործունեություն ծավալել։
Խոդորկովսկին անազատության մեջ էր 2003 թվականից` ռուսաստանյան քաղաքական կյանք մուտք գործելու իր փորձերից անմիջապես հետո: 2005-ին նա հարկերից խուսափելու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման: 2010 թվականին Խոդորկովսկին երկրորդ անգամ է դատապարտվել` այս անգամ միջոցների վատնման մեղադրանքով: Նախկին օլիգարխի ազատազրկման ժամկետը լրանում էր 2014-ի օգոստոսին: Նա միշտ հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները: