Մատչելիության հղումներ

Թուրքիայի ոստիկանությունը կոռուպցիայի մեղադրանքով 16 քաղաքացու է ձերբակալել


Թուրք ուսանողները իշխանություններին քննադատող ակցիա են անցկացնում «Հալք-Բանկ»-ի մոտ, 19-ը դեկտեմբերի, 2013
Թուրք ուսանողները իշխանություններին քննադատող ակցիա են անցկացնում «Հալք-Բանկ»-ի մոտ, 19-ը դեկտեմբերի, 2013
Թուրքիայի ոստիկանությունը կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել է 16 քաղաքացիների, որոնց թվում են երկու նախարարների զավակներ և «Հալք-Բանկ» պետական դրամատան գործադիր տնօրենը։

Կառավարությունը պնդում է, որ հարուցված գործի հիմքում քաղաքական դրդապատճառներ են, որոնց նպատակն է վարկաբեկել իշխանություններին հաջորդ տարի կայանալիք տեղական և նախագահական ընտրություններից առաջ։

Ի պատասխան ոստիկանության գործողությունների, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնանկ է արել մայրաքաղաք Անկարայի 14 բարձրաստիճան ոստիկանների և երկրի ամենախոշոր քաղաքի` Ստամբուլի ոստիկանապետին։

Ըստ ոստիկանների, ձերբակալվածները կազմել են խումբ, որն ապօրինի եղանակով է վճարումներ կատարել Իրանից ստացվող նավթի և գազի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG