Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է Ռուսաստանի տեղեկատվության մասին օրենքով


ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Դունյա Միատովիչը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունում տեղեկատվության մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների առնչությամբ:

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը հնարավորություն է ընձեռում Գլխավոր դատախազին և նրա տեղակալներին արգելափակել այն ինտերնետային կայքերը, որոնցում կհրապարակվեն ծայրահեղական, ինչպես նաև առանց կառավարության թույլտվության հրապարակային միջոցառումներ անցկացնելու կոչեր:

Միատովիչը կարծիք է հայտնել, որ օրենքի ուժ ստանալու դեպքում, տեղեկատվության մասին օրենքի այդ դրույթները կարող են կամայական կերպով մեկնաբանվել և սահմանափակել լրատվամիջոցների խոսքի և արտահայտման ազատոթյունը. - «Էքստրեմիզմի դեմ պայքարը անվտանգության կարևոր խնդիր է և համընդհանուր մարտահրավերներ, որին դիմակայում են ԵԱՀԿ բոլոր երկրները, բայց օրենքները պետք է կազմվեն մեծ զգուշությամբ, որպեսզի դրանք չսահմանափակեն խոսքի ազատությունը»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահին կից Մարդու իրավունքների խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, մտահոգություն հայտնելով, որ ընդունվելու դեպքում օրենքը կարող է խախտել մարդկանց սահմանադրական իրավունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG