Մատչելիության հղումներ

Թուրքիայում շարունակվում են բարձրաստիճան ոստիկանների պաշտոնանկությունները


Թուրքիայում շարունակվում են բարձրաստիճան ոստիկանների պաշտոնանկությունները: Անկարայի ոստիկանության 14 ստորաբաժանումների ղեկավարներ ուրբաթ օրը հեռացվել են աշխատանքից: Նախօրեին պաշտոնից ազատվել էր Ստամբուլի ոստիկանապետը:

Չորեքշաբթի օրը ևս տասնյակ բարձրաստիճան ոստիկաններ են հեռացվել աշխատանքից, այն բանից հետո, երբ բացահայտել են «մեծ կաշառք» կոչվող հատուկ օպերացիայի արդյունքները, և կոռուպցիոն գործունեության կասկածանքով հինգ տասնյակից ավելի պաշտոնյաներ, նրանց հարազատներ և գործարարներ են ձերբակալվել:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կոռուպցիոն մեղադրանքներով այս գործի հետևում քաղաքական դրդապատճառներ է տեսնում` իր կառավարությունը վարկաբեկելու մտադրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG