Մատչելիության հղումներ

Համանախագահները 2014-ի հունվարին կշարունակեն ջանքեր գործադրել


Տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել մամուլի հաղորդագրությամբ:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է, որ երեք համանախագահները ու ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը դեկտեմբերի 15-18-ը Բաքվում և Երևանում հանդիպել են նախագահներ Ալիևի ու Սարգսյանի հետ, ինչպես նաև այցելել են Լեռնային Ղարաբաղ ու հանդիպել տեղի դե ֆակտո իշխանությունների հետ: Հանդիպումներում քննարկվել են Վիեննայում և Կիևում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հանդիպումների արդյունքները:

Համանախագահները նաև ընդգծում են իրենց վճռականությունը 2014-ի հունվարին շարունակել ջանքեր գործադրել կարգավորման ուղղությամբ՝ հիմնված այդ բանակցությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG