PEW հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհում միգրացիոն շարժերի վերաբերյալ զեկույց, որում տեղ է գտել նաև Հայաստանը:
Ըստ զեկույցի՝ մարդիկ Հայաստանից հեռանում են գործազրկության բարձր մակարդակի, սոցիալական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության, ինչպես նաև երկրում հեռանկարներ չտեսնելու պատճառներով:
Արտագաղթի ծավալներով առաջատար երկրների ցանկում են նաև Պուերտո Ռիկոն, Յամայկան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ղազախստանը, Մոլոդովան:
Ուսումնասիրությունն ընդգրկում 1990-2013 թվականները: Զեկույցի համաձայն աճել է միգրանտների հոսքը դեպի Մերձավոր Արևելք, Հյուսիսային Ամերկա, ինչպես նաև որոշ արևմտյան եվրոպական երկրներ: Չնայած փոփոխություններին, մեկ բան անփոփոխ է մնացել. Միացյալ նահանգները շարունակում է մնալ այն երկիրը, որն ամենաշատ ներգաղթյալներն ունի: Այստեղ միգրանտների թիվը 23 տարվա ընթացքում կրկնապատկվել և հասել է շուրջ 46 միլիոնի. աշխարհի միգրանտների 10-ից 6-ը այնպիսի երկրներից են, որտեղ մեկ շնչին տարեկան բաժին ընկնող եկամուտը կազմում է է 1036–ից մինչև 12 615 դոլար:
Զեկույցում անդրադարձ կա նաև այն միգրանտներին, ովքեր իրենց երկիրը լքել են ազգային սահմանների փոփոխության պատճառով. խոսքը նաև նախկին ԽՍՀՄ-ում ապրող միլիոնավոր մարդկանց մասին է, որոնցից շատերը բռնեցին արտագաղթի ճամփան, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո գրեթե ամեն անկյուն ունեցավ իր սահմանը: Ռուսաստանի տնտեսական աճը գայթակղել է հատկապես նախկին ԽՍՀՄ երկրների բնակիչներին, որոնց շնորհիվ Ռուսաստանն այսօր ունի շուրջ 11 միլիոն միգրանտ: