Հայաստանը դարձել է ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրի գործընկեր պետություն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:
Հաղորդագրության համաձայն՝ այս նախաձեռնության շրջանակում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգներն ակնկալում է տրամադրել մոտ 1.5 միլիոն դոլարի աջակցություն երկու տարվա ընթացքում: Նախաձեռնությունը միտված է ամրապնդել ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների, ինչպիսին Հայաստանն է, կարողությունները:
«Այս նոր գործընկերությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ համագործակցության լուրջ ազդակ է, որով կարևորվում ու գնահատվում է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցել միջազգային խաղաղապահ գործողությունների Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում», - ասված է հաղորդագրությունում:
«Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագիրն ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագիր է անվտանգության ոլորտում, որը նպատակաուղղված է ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողությունների արդյունավետ անցկացման միջազգային կարողությունների մեծացմանը՝ գործընկեր պետությունների խաղաղապահ կարողություններն ուսուցումների միջոցով զարգացնելու ու պահպանելու, տեղակայումների համար պատրաստ զինվորական ու ոստիկանական միավորումների թվի ավելացման, և զինվորական ու ոստիկանական միավորումները տեղակայումներին նախապատրաստելու և նյութատեխնիկական ապահովումը դյուրացնելու ճանապարհով», - փոխանցում է ամերիկյան դեսպանատունը:
GPOI ծրագիրը ֆինանսավորվում է Խաղաղապահ գործողությունների հաշվից, որը տնօրինում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության ռազմաքաղաքական գործերի գրասենյակը:
GPOI ծրագիրը ներկայումս գործակցում է 69 երկրների ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ: