Մատչելիության հղումներ

Ազարովը պատմական է որակում Մոսկվայի հետ համաձայնությունները


Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ելույթ է ունենում կառավարության կողմնակիցների հանրահավաքում, Կիև, 14-ը դեկտեմբերի, 2013թ․
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ելույթ է ունենում կառավարության կողմնակիցների հանրահավաքում, Կիև, 14-ը դեկտեմբերի, 2013թ․
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Ռուսաստանի կողմից տրամադրվելիք 15 միլիարդ դոլարի վարկը և գազի գնի իջեցումը պատմական է համարել և հայտարարել, որ դա Ուկրաինայում տնտեսական և ֆինանսական կայունություն կբերի։

Նրա խոսքով՝ Մոսկվա կատարած այցի ընթաքում նախագահ Վիկտոր Յանուկովիչի ձեռք բերած պայմանավորվածությունները կփրկեն երկիրը սնանկացումից։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ քննադատության է ենթարկել Ուկրաինայի կառավարությանը ճնշող ուժերին, ովքեր, ըստ նրա, փորձում են այնպես անել, որ երկիրը Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու փաստաթուղթ ստորագրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG