Մատչելիության հղումներ

Նախատեսվում է հաջորդ տարի սկսել հայկական պլանշետների արտադրությունը


Հայկական պլանշետները որակապես չեն զիջի շուկայում առաջատարներին
please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00
Հայկական պլանշետը` Armtab-ը, արտադրության կազմակերպիչների հավաստմամբ` իր որակով չի զիջի առաջատար պլանշետներին:

«Սկզբնական փուլում դա լինելու է պլանշետների հավաքումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Armtab Technolgies ընկերության տնօրեն Ռաֆայել Ղասաբյանը` հավելելով, որ պլանշետն ունենալու է բաց օպերացիոն համակարգ: - «Փակ օպերացիոն համակարգ չէ, կարելի է ձևափոխություններ անել, մշակումներ անել: Վերջին 3-4 տարիների ընթացքում ծրագրային մշակումը, անդրոիդի ադապտացումը տվյալ սարքավորման վրա արվել է Հայաստանում: Այսինքն դա ոչ միայն հավաքումն է, այլ նաև ծրագրային ապահովումը»:

«Ազատության» հետ զրույցում նա փոխանցեց, որ մտադիր են արտադրությունը կազմակերպել ազատ տնտեսական գոտում և այդ հարցով դիմել են Կառավարություն:

Ընկերությունը հուսով է, որ իրենց արտադրանքը սպառում կունենա. - «Ըստ գնահատականների` պատվերներ լինելու են: Թե ինչքան կլինի շուկան, կոնկրետ թվեր չեմ կարող նշել, բայց հետաքրքրություն կա»:

Armtab-ի գինը կկազմի մոտ 250 դոլար: Եթե դրսում պահանջարկ լինի, նաև կարտահանվի:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Ալեքսեյ Չալաբյանը դրական է գնահատում նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ արտադրողը չի սահմանափակվի միայն հայաստանյան շուկայով. - «Եթե ռեալ գնահատենք, մենք շուկան բավականին փոքր է, ու նման սարքը եթե նախագծվել ու արտադրվում է, կարծում եմ նաև շատ իմաստալից կլինի փորձել դա վաճառել նաև այլ երկրներում, գոնե Վրաստան, Պարսկաստան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG