Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է հայ - ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով:
Պատվիրակության կազմում են ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ-ի Պաշտպանության և անվտանգության համագործակցության գործակալության պաշտոնյաները: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը, որն իրականացվում է հիմնականում երկու` Հայաստանի միջազգային անվտանգության ապահովման և խաղաղապահ փոխգործակցելի կարողությունների զարգացման ու պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մասնագիտական խորհրդատվական աջակցության տրամադրման ուղղություններով:
Օհանյանը նշել է, որ ԱՄՆ-ի ռազմաուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթության և անհատական ու ստորաբաժանման կազմով վարժանքների` վերջերս ընդլայնված հնարավորությունները մեծ դեր են խաղում Հայաստանի Զինված ուժերի անձնակազմի պատրաստության գործում, սակայն անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանում խաղաղապահ վարժական կարողությունների ստեղծման ուղղությամբ:
Ֆարկասը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին միջազգային անվտանգության ապահովման գործողություններում մեծ ներդրման համար, նշել է, որ ներկայիս համագործակցության ոլորտները փոխադարձ շահավետ են, սակայն դրանք զարգացնելու ավելի լայն հեռանկարներ կան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հայ - ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան վաղը, դրանց ընթացքում կամփոփվեն համագործակցության նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումները և կհաստատվեն հետագա համագործակցության հեռանկարները: