Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բանակցային գործընթացի ներկա վիճակի, առաջնային գծում առկա իրադրության և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ: