Մատչելիության հղումներ

Միջնորդները հանդիպեցին Ղարաբաղի ՀԿ-ների ներկայացուցիչների հետ


Լուսանկարը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի
Լուսանկարը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի
Այսօր Ստեփանակերտի մամուլի ակումբում կայացել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի հետ։

Ստեփանակերտի մամուլի ակումբի հաղորդագրության համաձայն՝ համանախագահները տեղեկացրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին, իսկ Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը քաղաքացիական խաղաղարարության շրջանակներում։

Հանդիպման մասնակիցները քննարկել են խաղաղ գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշել են կարգավորման գործընթացի մեթոդաբանության և փիլիսոփայության փոփոխման անհրաժեշտությունը։

Առանձնակի ուշադրություն է դարձվել պաշտոնական բանակցությունների (Track-1) և քաղաքացիական խաղաղարարության (Track-2) միջև կապերի զարգացմանը, ինչպես նաև դրանց զուգակցման ու խաղաղ գործընթացում հանրության լայն շերտերի ներգրավման արդյունավետ մեխանիզմների որոնմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG