Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան


Երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով վաղը Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դոկտոր Էվելին Ֆարկասը:

Երկօրյա այցի ընթացքում Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գիտական շրջանակների փորձագետների հետ:

«Այցը նախանշում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր ու զարգացող համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Դոկտոր Ֆարկասն իր քննարկումներում անդրադարձ կկատարի երկու երկրների համար փոխշահավետ համագործակցության ոլորտներին, ինչպիսիք են՝ դաշնային ու խաղաղապահ գործողությունները, ուսուցումները Հայաստանի զինվորականների ու Եվրոպական հրամանատարության ու Կանզասի ազգային գվարդիայի ուժերի մասնակցությամբ և տարածաշրջանային անվտանգությունը», - ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG