Նացիստական արտահայտություններ հիշեցնող բացականչությունների համար ՖԻՖԱ-ն արգելել է Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոսիպ Շիմունիչին մասնակցել առաջիկա 10 խաղերին, այդ թվում՝ 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Նոյեմբերի 19-ին Զագրեբում անցկացված Խորվաթիա - Իսլանդիա հանդիպումից հետո, երբ Խորվաթիան 2:0 հաշվով հաղթել է Իսլանդիային, Շիմունիչը միկրոֆոնով բացականչել է՝ «Հայրենիքի համար», ինչին երկրպագուները արձագանքել են՝ «Պատրաստ ենք»: Նման բացականչություններ հնչեցվել են Երկրորդ համաշխարհայինի ժամանակ՝ նացիստական կազմակերպություններից մեկի կողմից, որը հետապնդել է հրեաներին, սերբերին, գնչուներին:
Շիմունիչն իր պահվածքի համար ստիպված է նաև վճարել ավելի քան 33 հազար դոլար: Բացի այդ, նրան արգելվել է ներկա գտնվել աշխարհի առաջնության խաղերին նույնիսկ որպես հանդիսատես: