Արաբական Միացյալ Էմիրութունների ազգային՝ Etihad ավիաընկերությունն այսօր հայտարարել է Աբու-Դաբի - Երևան՝ շաբաթական չորս չվերթի իրականացման մասին: Դեպի Հայաստանի մայրաքաղաք չվերթները կմեկնարկեն 2014 թվականի հուլիսի 2-ից:
Ավիաընկերության հաղորդագրության համաձայն, ԱՄԷ-ի գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկելու՝ 16 բիզնես դասի և 120 էկոնոմ դասի տեղերով, այսպիսով շաբաթական առաջարկելով 1,088 ուղևորի փոխադրում:
«Երևանը Հայաստանի ամենամեծ քաղաքն է ու աշխարհի ամենահին՝ մշտապես բնակեցված քաղաքներից մեկը», - ասված է հաղորդագրությունում: - «Նոր թռիչքները հոգ կտանեն ԱՄԷ և Երևանի միջև օրեցօր աճող՝ օդային ճանապարհորդության պահանջարկին: Դրանք նաև կօգնեն աշխարհով մեկ սփռված հայերին, ու հատկապես՝ Միացյալ Նահանգների հայկական Սփյուռքին՝ բացելով դեպի Երևան նոր ավիաուղի»:
«Etihad ավիաընկերության՝ դեպի Երևան չվերթերի իրականացումը համահունչ է մեր՝ զարգացող և արագ աճող շուկաներ ներթափանցելու ռազմավարության հետ: Etihad ավիաուղիները կլինի միակ առևտրային ավիաընկերությունը Ծոցի երկրներից, որ կտրամադրի իր ծառայությունների ամբողջական փաթեթը դեպի Երևան», - ասել է Etihad-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հոգանը՝ նշելով, որ նոր ուղղությունը «կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև է՛լ ավելի կուժեղացնի արդեն կայացած՝ առևետրային և զբոսաշրջային կապերը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև»:
«Լինելով Աբու-Դաբիից մոտ երեք ժամ հեռավորության վրա՝ Հայաստանը իդեալական ուղղություն է զբոսաշրջիկների համար, ովքեր հիասքանչ տեսարաններից ու բազում ժամանցի վայրերից բացի փնտրում են հիանալի մշակույթ և բազմամյա պատմություն», - ասված է ավիաընկերության հաղորդագրությունում: