Մատչելիության հղումներ

Հայաստանում երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով


Գնացքը անցնում է Լոռու մարզի երկաթուղային կամուրջներից մեկով, արխիվ
Գնացքը անցնում է Լոռու մարզի երկաթուղային կամուրջներից մեկով, արխիվ
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը աշխատում է բնականոն ռեժիմով, փոխանցում է «Հայկական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարումը իրականացնող ռուսական ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները:

Անցած շաբաթ ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Նուռնուս - Ծովագյուղ, Վարդենիս - Զոդ, Գյումրի - Անի, Գյումրի - Ղալթախչի հատվածներում, Չարենցավան կայարանում:

«Հարավկովկասյան երկաթուղու» գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում են ինչպես Երևան - Թբիլիսի - Երևան միջազգային ուղևորատար գնացքը, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG