Մատչելիության հղումներ

Վախճանվել է Հայաստանի նախագահի հայրը


Հայաստանի նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ այսօր 84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Սարգսյանը: Հաղորդագրությունը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ Ազատ Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը և հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը տեղի կունենան դեկտեմբերի 18-ին և 19-ին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG