Մատչելիության հղումներ

Բաքվում ցուցարարները պահանջել են Ալիևի հրաժարականը


Հարյուրավոր մարդիկ այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում ելել էին բողոքի ցույցի` ընդդեմ վառելիքի ու սննդամթերքի թանկացման:

Ցուցարարները վանկարկում էին հակակառավարական կարգախոսներ` պահանջելով նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը: Նրանք Ալիևին մեղադրում էին կոռուպցիան հովանավորելու և հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:

Արտոնված հանրահավաքը կազմակերպել էր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը ղեկավարում է նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին:

Դիմելով ցուցարարներին` Հասանլին հորդորել է «շարունակել Ադրբեանում բռնապետության դեմ պայքարը մինչև երկրում ժողովրդավարության հաղթանակը»:

Ցուցարարները նաև իրենց համերաշխությունն են հայտնել Կիևում ընթացող հակակառավարական ակցիաների մասնակիցներին:

Ադրբեջանական ընդդիմության առանցքային դեմքերից մեկը` Իսա Ղամբարը մեկնել է Կիև` Ազատության հրապարակում ելույթ ունենալու և ադրբեջանական ընդդիմության անունից ուկրաինացի ընդդիմադիրներին ողջունելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG