Մատչելիության հղումներ

Սիցիլիայում կրկին արթնացել է Էթնա հրաբուխը


Իտալիայի Սիցիլիա կղզում կրկին ժայթքել է Էթնա հրաբուխը: Անցած գիշեր լեռան արևելյան լանջին առաջացել է նոր խառնարան:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Էթնան այժմ պարուրված մառախուղի ու ծխի խիտ շերտով:

Հրաբխի մոտակայքում գտնվող բնակավայրերն արդեն ծածկվել են հրաբխային մոխրով: Կեսօրին մասնագետներն արձանագրել են լավայի զորեղ ժայթքում, իսկ ծխի սյան բարձրությունը հասել է երեք կիլոմետրի:

Մոտակա Կատանիա քաղաքում փակվել է օդանավակայանը: Փակ է նաև Կատանիա - Մեսինա ավտոճանապարհը:

Նոյեմբերի վերջին, հիշեցնենք, Էթնայի ժայթքման հետևանքով նույնպես մոխրով էին ծածկվել մոտակա բնակավայրերը, խաթարվել էր տրանսպորտային հաղորդակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG