Այսօր հայրենի Կունու գյուղում տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելային հուղարկավորությունը, որին մասնակցել են ազգականներն ու մերձավոր բարեկամները:
Հուղարկավորությունից առաջ կայացած հրաժեշտի արարողությանը մասնակցել է ավելի քան հինգ հազար մարդ` աֆրիկյան երկրների նախագահներ, Ուելսի արքայազն Չարլզը, Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, բազմաթիվ այլ պետությունների դեսպանները:
Պետական մակարդակով հուղարկավորությանը նախորդել էր նաև տասնօրյա համազգային սուգը: Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, ապարտեիդի դեմ պայքարի առաջամարտիկ, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան վախճանվել էր դեկտեմբերի 5-ին: Նա 95 տարեկան էր: