Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում նոր խորհրդարան են ընտրում


Այսօր Թուրքմենստանում խորհրդարանական ընտրություններ են: Քվեարկությունն ընթանում է վաղ առավոտից բացված 2413 ընտրատեղամասերում:

Երկրի գերագույն օրենսդիր մարմնի` Մեջլիսի 125 մանդատներին հավակնում են 283 թեկնածուներ, որոնք ներկայացնում են երկու քաղաքական ուժեր` Ժողովրդավական և Արդյունաբերողների ու ձեռնարկատերերի կուսակցությունները, մի շարք հասարակական կազմակերպություններ:

Հետխորհրդային այս երկրում սրանք առաջին բազմակուսակցական ընտրություններն են: Թեև հարկ է նշել, որ Արդյունաբերողների և ձեռնարկատերերի կուսակցությունն ընդդիմադիր չէ. այն ստեղծվել է անցած տարի` երկրի նախագահ Բերդիմուհամեդովի հավանությունը ստանալուց հետո: Իրենց թեկնածուներին առաջադրած հասարակական կազմակերպությունները նույնպես անխտիր իշխանամետ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG