Մատչելիության հղումներ

Կիևում սկսվել է իշխող կուսակցության կողմնակիցների հանրահավաքը


Կիևի Եվրոպական հրապարակում սկսվել է իշխող Ռեգիոնների կուսակցության հանրահավաքը:

Հանրահավաքին մասնակցելու համար մայրաքաղաք են եկել հազարավոր մարդիկ Դոնեցկի, Լուգանսկի և Դնեպրոպետրովսկի մարզերից:

Իրավապահները, լրատվամիջոցների փոխանցմամբ, փակել Կրեշչատիկ փողոցը` այդպիսով բաժանելով իշխանության կողմնակիցների հանրահավաքը Անկախության հրապարակում շարունակվող ընդդիմադիրների հանրահավաքից:

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը իր ելույթում «սպեկուլյացիա» է անվանել ընդդիմադիրների հայտարարությունները, թե իշխանությունը պատրաստվում է ստորագրել փաստաթղթեր Մաքսային միությանն անդամակցելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG