Մատչելիության հղումներ

Ուկրաինացի 3 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք կներկայացվի


«Բերկուտ»-ի մարտիկները Կիևում ցրում են ընդդիմության ցույցը: 30-ը նոյեմբերի, 2013թ.
«Բերկուտ»-ի մարտիկները Կիևում ցրում են ընդդիմության ցույցը: 30-ը նոյեմբերի, 2013թ.
Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը հայտարարել է, որ Կիևի Անկախության հրապարակում նոյեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մեղադրանք կներկայացվի 3 բարձրաստիճան պաշտոնյաների:

Նախարարը չի նշել այդ պաշտոնյաների անունները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը ցրել էր Անկախության հրապարակում ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դեմ բողոքող ընդդիմադիրներին:

Այն ժամանակ հաղորդվել էր 35 տուժածների և նույնքան ձերբալակվածների մասին:

Միաժամանակ, «Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, Կիևի դատարանն ազատ է արձակել նոյեմբերի 30- ին և դեկտեմբերի 1-ին ձերբակալված բոլոր անձանց:

Դատարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին 9 հոգին ազատ են արձակվել ուրբաթ օրը, սակայն նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը չեն կարճվել: Ընդդիմությունը, հիշեցնենք, ձերբակալվածների ազատ արձակումը ընդգրկել էր իշխանությունների հետ բանակցություններ սկսելու պայմանների մեջ:

Իշխանության ներկայացուցիչների, ընդդիմության և հասարակական գործիչների հերթական` վերջին շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ «կլոր սեղանը» կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 17-ին:

«Կլոր սեղանի» նախորդ` ուրբաթ օրը կայացած նիստին մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը, վարչապետ Նիկոլայ Ազարովը, երկրի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն, քաղաքական կուսակցությունների, արհմիութենական կազմակերպությունների և ուսանողական շարժման ներկայացուցիչները: Առաջին անգամ այդ նիստին մասնակցել են նաև ընդդիմադիր առաջնորդներ Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն և Օլեգ Տյագնիբոկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG