Մատչելիության հղումներ

Այսօր Կիևում սպասվում է կառավարության կողմնակիցների հանրահավաքը


Ուկրաինայի մայրաքաղաքում այսօր ծրագրում են հանրահավաք անցկացնել իշխող Ռեգիոնների կուսակցության կողմնակիցները` ի պաշտպանություն երկրի կառավարության:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Եվրոպական հրապարակին (որտեղ անցնելու է հանրահավաքը) հարող փողոցներում իրավապահները ուժեղացված հսկողություն են սահմանել: Հանրահավաքին մասնակցելու համար Կիև են ժամանել հազարավոր մարդիկ Դոնեցկի, Լուգանսկի և Դնեպրոպետրովսկի մարզերից:

Կազմակերպիչները նշում են, որ ակցիան կտևի երկու օր, սակայն չեն բացառում, որ այն կարող է դառնալ անժամկետ:

Անկախության հրապարակում, որտեղ շարունակվում է ընդդիմության աջակիցների ցույցը, անցած գիշերը խաղաղ է եղել: Ընդդիմադիրները մարդկանց կոչ են արել կիրակի օրը դուրս գալ Մայդան, որտեղ կայանալու է հերթական համաժողովրդական հավաքը`ժողովրդական վեչեն`«Արժանապատվության օր» կարգախոսի ներքո` ընդդեմ Ուկրաինայի` Մաքսային միությանը հնարավոր անդամակցության:

Երեկ Յանուկովի և ընդդիմության առաջնորդների հանդիպումը որևէ դրական արդյունքի չի հանգեցրել: Նախագահը մերժել է կառավարության հրաժարականի ու նոր ընտրություններ նշանակելու մասին ընդդիմադիրների պահանջները:

Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ից, երբ նախագահ Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել ԵՄ-ի հետ գրեթե հինգ տարի բանակցված Ասոցացման համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG