Մատչելիության հղումներ

Կայացել է «Սիրիայի բարեկամներ»-ի Սիրիական ազգային կոալիցիայի առաջնորդների հանդիպումը


Ուրբաթ օրը Լոնդոնում կայացել է «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպումը Սիրիական ազգային կոալիցիայի առաջնորդների հետ:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է 15 կետից բաղկացած փաստաթուղթ, որում Սիրիական ազգային կոալիցիան ճանաչվում է միակ ընդդիմադիր խմբավորումը, որի հետ բանակցություններ կվարվեն Ժնևում:

«Սիրիայի բարեկամներ»-ը, որի մեջ մտնում են ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը, Գերմանիան, Եգիպտոսը, Թուրքիան, Իտալիան, Հորդանանը, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Ֆրանսիան, նաև կոչ են անում մեծացնել հարևան երկրներում ապաստանած սիրիացի փախստականների տրամադրվող օգնության ծավալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG