Ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հաջորդ տարվա ծրագրերում Հայաստանը չի հիշատակվում:
Դեկտեմբերի 10-ին կորպորացիան ընտրել է միջին և միջինից ցածր եկամուտներ ունեցող այն երկրները, որոնց գումարներ կտրամադրի` աղքատության հաղթահարման համար: Միջինից ցածր եկամուտ ունեցող Հայաստանն այս ցանկում չի հիշատակվում, թեև համապատասխանում է կորպորացիայի կայքէջում տեղադրված երեք հիմնական չափանիշներին: Խոսքը կոռուպցիայի վերահսկման, ժողովրդավարական իրավունքների, տնտեսական և արդար կառավարման մասին է:
Հայաստանը երկարաժամկետ ու կարճաժամկետ ծրագրերի ներգրավման պայքարում տանուլ տվեց Լեսոթոյին, Գանային, Լիբերիային, Մարոկկոյին, Նիգերին, Տանզանիային, Գվատեմալային և Նեպալին:
Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի որոշումը երեկ այսպես մեկնաբանեց. - «Երկրագնդում կան երկրներ, որոնք ավելի շատ ունեն կարիք օգնության գուցե, քան Հայաստանը»:
«Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան» ծրագրի նախկին շահառուների խորհրդի անդամ Լևոն Բարսեղյանի կարծիքով` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան Հայաստանի հայտը մերժել է, քանի որ նախորդ ծրագիրը Հայաստանը ձախողել էր:
2006 թվականին, հիշեցնենք, կորպորացիան ծրագրել էր Հայաստանին հատկացնել մոտ 235 մլն դոլար` ոռոգման համակարգերի և գյուղական ճանապարհների շինարարության համար: Սակայն 2009 թվականին կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել մոտ 60 մլն դոլար արժողությամբ ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը` «մի շարք քաղաքական ցուցանիշների գծով Հայաստանի կատարողական վատթարացման պատճառով»:
2008 թվականի հետընտրական իրադարձություններից անմիջապես հետո «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչը նամակ էր հղել Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին` նախազգուշացնելով, որ մարտիմեկյան իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ հայաստանյան ծրագրերի վրա: Շարունակվեց և ավարտին հասցվեց միայն ոռոգման համակարգերի ծրագիրը:
«Հետո ինչ, որ հինգ տարի խնդրում ես: Եթե շատ ես խնդրում, դա չի նշանակում, որ դու այն ծրագիրը չես ձախողել: Եթե ես լինեի կորպորացիայի մարդը, պիտի հարցնեի, թե այդ տասը սպանվածների հարցը ի՞նչ եղավ, հետաքննվե՞ց, պարոն իշխանություն: Այդ հարցերի պատասխանը Հայաստանը հինգ տարի շարունակ չի տվել: Բնականաբար, ֆինանսավորողն էլ ասում է` սպասիր, ես սրանց որ ֆինասավորում եմ, ավտորիտար ռեժիմն եմ զարգացնում», - ասաց Լևոն Բարսեղյանը:
Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ: Նա ընդունում է, որ խնդիր կան, բայց նաև ակնհայտ է համարում առաջընթացը. - «Ա կետից դեպի Բ կետ Հայաստանում իրավիճակը բարելավվել է: Դանդաղ` բայց բարելավվել է»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան ավելի շատ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է գումարներ տրամադրում: Նա, ի դեպ, զարմացած էր, որ ժողովրդավարական չափանիշների առումով Հայաստանը, ըստ կորպորացիայի, բարելավում է արձանագրել:
Ըստ տարբեր հրապարակումների` Հայաստանի կառավարությունն անցած տարի նույնպես դիմել էր «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային` գաղտնի, և մերժում էր ստացել:
Բոլոր ցուցանիշներով կորպորացիայի պահանջներին համապատասխանելուց հետո թերևս որոշվեց բարձրաձայնել ևս մեկ փորձի մասին: Հայաստանի հավակնությունների վերաբերյալ, հիշեցնենք, անցած ամիս հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վահագն Խաչատրյանը ամերիկյան կորպորացիայի որոշումը կապում է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ:
Շարմազանովն այստեղ էլ համաձայն չէ. - «Հայաստանի քաղաքականությունը, գոնե վիլնյուսյան գագաթնաժողովից հետո պարզ դարձավ, որ լիարժեք ըմբռնում ունի Բրյուսելում, նաև Մոսկվայում: Ես կարծում եմ` նաև Վաշինգտոնում, որովհետև Հայաստանը Եվրամիության հետ ընդունեց համատեղ հայտարարություն, որտեղ շարունակելու ենք այդ բարեփոխումները: Ոչ թե նրա համար, որ դա անհրաժեշտ է մեր ամերիկացի կամ եվրոպացի գործընկերներին, այլ կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը Հայաստանի իշխանությունների ներքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից են»: