Մատչելիության հղումներ

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, առկա է մերկասառույց


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09.00-ի դրությամբ փակ են Սելիմի լեռնանցքը, Ջերմուկ-Գնդեվազ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհնները, Սյունիքի և Արարատի մարզերի բոլոր ճանապարհները, Արագածոտնի մարզի Արագած գյուղում բուք է և մերկասառույց:

Բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

Վրաս­տանի ներքին գործերի արտակարգի իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG