Մատչելիության հղումներ

Երևանում տոնական միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 17-ից


Հանրապետության հրապարակը Ամանորին, արխիվ
Հանրապետության հրապարակը Ամանորին, արխիվ
Ամանորյա տոնակատարությունները մեկնարկելու են դեկտեմբերի 17-ին՝ ամանորյա առաջին բացօթյա համերգով և խորհրդանշական միջոցառմամբ, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ միացնելու է հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառների լույսերը, ինչին հաջորդելու է մեծ հրավառությունը՝ Հանրապետության հրապարակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մայր տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձևավորվել է սոճու 6000 ճյուղերով, որոնք սանիտարական էտից հետո տեղափոխվել են մարզերից։ Մայր տոնածառը կզարդարվի շուրջ 500 խաղալիքներով և 38000 լուսադիոդային լամպերով։

Երևանի ամանորյա տեսքն ապահովելու են փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվելու են բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում։ Բոլոր վարչական շրջաններում գեղարվեստական լուսային ձևավորում կստանան նաև 300-ից ավելի ծառեր, ինչն այս տարվա ամանորյա նորույթներից է։ Հատուկ ձևավորում կստանան նաև կենտրոնական մի շարք շենքեր, քաղաքային կահավորանքը և տրանսպորտային միջոցները։ Արազ Բաղդասարյանի խոսքով՝ ձևավորման լուծումներում կլինեն նաև անակնկալներ։

Դեկտեմբերի 17-ից մինչև հունվարի 13-ը, բացի խորհրդանշական օրերի մեծ միջոցառումներից, կլինեն նաև տարբեր փոքրածավալ միջոցառումներ՝ բոլոր վարչական շրջաններում, կենտրոնական հրապարակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG