Մատչելիության հղումներ

Այսօր տեղի կունենա ՀԱԿ-ի ամենամյա երթը


Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթը Երևանում, 10-ը դեկտեմբերի, 2010
Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթը Երևանում, 10-ը դեկտեմբերի, 2010
Այսօր Երևանում տեղի կունենա ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախաձեռնած ամենամյա երթը՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ արդեն հինգերորդ տարին անցկացվող իրենց երթին այս տարի միացել են ՀԺԿ-ն, ազամարտիկները, տասնյակ հասարակական կազմակերպություններ, անհատներ։
«Մեր խնդիրն է ստեղծել համակարգ, ստեղծել հասարակական միջավայր սեփական իրավունքները պաշտպանելու համար»,- «Ազատությանը փոխանցեց Արամ Մանուկյանը, ում կարծիքով՝ ՀԱԿ-ի՝ անցած հինգ տարիների պայքարի արդյունքը քաղբանտարկյալների ազատ արձակումն է։

«Մենք ունենք հիմնական խնդիրներ իրավունքների խախտման բնագավառում, դա ընտրական, սեփականության պահպանման, կյանքի իրավունքն է, Մարտի 1-ի սպանությունների բացահայտումն է։ Սրանք գլխավոր խնդիրներն են, բայց ցանկացած այլ խնդիր, ցանկացած այլ կառույց, որ գտնում է, որ իրավունքների հետ կապված խնդիր ունեն, այդ մարդիկ մասնակցելու են [երթին]»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG