Ուկրաինայի ընդդիմադիր Բատկիվշչինա կուսակցության մամուլի ծառայություն լուրեր է տարածել այն մասին, որ ոստիկանները գրավել են կուսակցության կենտրոնական գրասենյակը:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները Կիևից հաղորդում են, որ անվտանգության ծառայությունները սկսել են ապամոնտաժել ցուցարարների բարիկադները, որոնք արգելափակում էին Ուկրաինայի մայրաքաղաքում տեղակայված կառավարական շենքեր տանող ճանապարհները:
Անվտանգության ուժերը նաև սկսել են քանդել ցուցարարների տեղադրած վրանները կառավարական շենքերի մոտից: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Կիևի ոստիկանությունը պարզաբանել է, որ քաղաքի կենտրոնական հատվածից ցուցարարներին դուրս բերելու վերաբերյալ որոշումը կայացվել է քաղաքացիների բազմաթիվ բողոքների կապակցությամբ:
Ուկրաինայի Գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան ավելի վաղ հայտարարել է, որ այսօր փողոցային ակցիաները վերաճել են ագրեսիվ գործողությունների և կոչ է արել ցուցարարներին իշխանությունների համբերությունը չչարաշահել և ազատել երթևեկելի փողոցները:
«Բերկուտ»-ի հատուկ ջոկատայինները ոստիկանների հետ սկսել են Կիեւում Բատկիվշինա կուսակցության գրասենյակի գրոհը:
«Ուդառ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն այս կապակցությամբ հայտարարել է, որ եթե նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուժ կիրառի, դա նրա անձնական պատասխանատվությունն է լինելու և ուկրաինացիները չեն ցանկանում ապրել ոստիկանական պետությունում:
Ավելի վաղ Կլիչկոն, տեսնելով զինվորականների կուտակումները, մայդանի մոտ, կոչ էր արել կանանց և երեխաներին լքել հրապարակը:
Տաթևիկ Լազարյան