Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» քաղաքական վերջին զարգացումների մասին


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցությունը խորին ափսոսանք է հայտնում, որ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարության հետևանքով Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի վիլնյուսյան գագաթաժողովում չկայացավ երեքևկես տարի բանակցված Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

«Ժառանգությունը» գոհացուցիչ չի համարում Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը, սակայն ողջունում է Վիլնյուսի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը, այդ փաստաթղթում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հետագա սերտացում նախատեսող դրույթները:

Այսօր տարածված հաղորդագրությունում կուսակցությունը անդրադառնում է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վիլնյուսյան գագաթաժողովին հետևած այցին և տարակուսելի ՌԴ համարում այն, որ ռուսական ռազմակայանից մեկնարկած այցը պետական է կոչվել։

«Տարակուսելի էր նաև, որ Հայաստանում գտնվող Վլադիմիր Պուտինը, չնայած ռազմավարական դաշնակցության մասին պնդումներին և ի հեճուկս ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի, խուսափեց Հայաստանի հանդեպ ոտնձգությունները Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ քայլեր որակելուց: Համոզիչ չեն Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու մտահոգությունների մասին նախագահ Պուտինի հայտարարությունները, երբ ՌԴ-ն տնտեսական շահերի վկայաբերմամբ մեծաքանակ զենք է մատակարարում տարածաշրջանային կայունությանը մարտահրավեր նետող Ադրբեջանին»,- ասված է կուսակցության հայտարարությունում։

«Ժառանգությունը» դատապարտում է նաև «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսը բաժնեմասը պարտքի դիմաց հանձնելը, զորակցություն հայտնում Ուկրաինայի ժողովրդի պայքարին:

««Ժառանգությունը» համարում է, որ ԵՄ-Ռուսաստան գլոբալ դիմակայության վերածվող զարգացումների մեջ ոչ թե հանգամանքները պետք է խափանեն Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը, այլ ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի, հասարակական դաշտի համախմբումն ու հետևողական պայքարը ետ պահեն երկիրն այդ անհեռանկար միությունից և ուղուց»,- ասված է կուսակցության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG