Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է «ՌՈՍՏԵԽ» կորպորացիայի միջազգային կապերի դեպարտամենտի պատվիրակությանը` Ալեքսեյ Իվանովի գլխավորությամբ։
Արթուր Բաղդասարյանը, ԱԱԽ մամուլի ծառայության փոխանցմամբ, ընդգծել է, որ համաձայն Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջև համագործակցության շրջանակում ստորագրված արձանագրության` կքննարկվեն Հայաստանում «ՌՈՍՏԵԽ»-ի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները:
Արթուր Բաղդասարյանի խոսքով` Հայաստանը հետաքրքրված է, որ ռուսական խոշոր ընկերությունները մուտք գործեն հայկական շուկա:
«Եվ, այդուհանդերձ, պետք է ընտրել այն ոլորտները, որտեղ առկա են որոշակի տնտեսական հնարավորություններ և որոնք շահավետ են ներդրումներ իրականացնելու համար»,- ասել է Բաղդասարյանը։
Ալեքսեյ Իվանովն իր խոսքում նշել է, որ առկա է պատրաստակամություն և հետաքրքրություն հայաստանյան ընկերությունների հետ համատեղ աշխատելու համար: Ձեռք է բերվել պայամանավորվածություն առաջիկայում երկկողմ ձևաչափով մասնագիտական հանդիպումներ կազմակերպելու և ներդրումային կոնկրետ ծրագրեր քննարկելու համար: