Մատչելիության հղումներ

Քոչարյան. «Թուրքիայի ԱԳ նախարարը ճիշտ կանի այցելի Ցեղասպանության հուշահամալիր»


Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ
«Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

«Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի վերջերս կատարած հայտարարությունները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, Քոչարյանը նաև ասել է. - «Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները»:

«Եթե Թուրքիան ձգտում է է՛լ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ - թուրքական սահմանը», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Շավարշ Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG