Մատչելիության հղումներ

Հայ - թուրքական 43-ժամյա ձեռքսեղմում Թբիլիսիում


Տեսարան Թբիլիսիից
Տեսարան Թբիլիսիից
Երևանի մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանն ու թուրք դերասան Դենիզ Բարիշը այսօր Թբիլիսիում անդադար ձեռքսեղմման համաշխարհային ռեկորդ են սահմանել:

Հաջինյանն ու Բարիշը Քուռ գետի ափին գտնվող Ռիկե զբոսայգում սկսել են միմյանց ձեռքը սեղմել դեկտեմբերի 6-ի երեկոյան և ավարտել են այդ գործողությունը այսօր ցերեկը` Թբիլիսիի ժամանակով ժամը 15։40-ին: Ընդհանուր առմամբ, մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների կողմից կազմակերպված հայ - թուրքական ձեռքսեղմումը տևել է 43 ժամ:

«Ակցիայի նպատակն էր Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տոնայնության փոփոխությունը», - հայտարարել են ձեռքսեղմման մասնակիցները: «Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ չնայած երկու երկրների միջև առկա պատմական տարաձայնություններին, ոչինչ չի խանգարում հայ և թուրք ժողովուրդներին շփվել միմյանց հետ», - նշել են ակտիվիստները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG