Մատչելիության հղումներ

Պուտինը կհանդիպի իրավապաշտպանների հետ


Ռուսաստանցի իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևա, արխիվ
Ռուսաստանցի իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևա, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարդու իրավունքների միջազգային օրը` դեկտեմբերի 10-ին կհանդիպի ռուսաստանցի մի շարք իրավապաշտպանների հետ:

Հանդիպումը, ըստ ռուսական լրատվամիջոցների, տեղի կունենա Պուտինի` Նովո-Օգարյովոյում գտնվող նստավայրում:

Առաջիկա հանդիպման փաստը հաստատել է մոսկվացի ամենահեղինակավոր իրավապաշտպաններից մեկը` Հելսինկյան խմբի նախագահ Լյուդմիլա Ալեքսեևան:

Դրա հետ մեկտեղ, Պուտինի հասցեին կտրուկ քննադատություն հնչեցրած մի շարք իրավապաշտպաններ, ինչպես, օրինակ, Լև Պոնոմարյովը, հանդիպմանը հրավիրված չեն, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG