Մատչելիության հղումներ

Պուտինը և Յանուկովիչը Սոչիում «չեն քննարկել» Ուկրաինայի ՄՄ մտնելու հարցը


Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումներից, արխիվ
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումներից, արխիվ
Երեկ Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին և Ռուս - ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի Մոսկվայում կայանալիք նիստի նախապատրաստմանը առնչվող հարցեր:

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության հնարավորության հարցը հանդիպման ժամանակ չի քննարկվել:

Ավելի վաղ Economist հանդեսի խմբագիր Էդուարդ Լուկասը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները, Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել էր, որ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Պուտինի և Յանուկովիչի միջև համաձայնություն է ձեռք բերվել Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG