Մատչելիության հղումներ

Երևանում համերգով հանդես կգա Սթիվեն Իսերլիսը


Armenia -- Steven Iselis. The poster of a concert in Yerevan, undated.
Armenia -- Steven Iselis. The poster of a concert in Yerevan, undated.
Դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա բրիտանացի աշխարհահռչակ թավջութակահար Սթիվեն Իսերլիսը:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանը, ում նախաձեռնությունն է վաղը կայանալիք համերգը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ Իսերլիսն այսօր աշխարհի լավագույն երաժիշտներից մեկն է. - «Ամենաբարձրաճաշակ երաժիշտն է, որ ես երբևէ լսել եմ: 2-3-ից մեկը աշխարհում: Դա իսկապես իմ անկեղծ կարծիքն է»:

Դեկտեմբերի 6-ի համերգը նվիրված է 1988 թվականի երկրաշարժի 25-ամյա տարելիցին: Համերգի ընթացքում կկատարվեն Երվանդ Երկանյանի «Միսթերիան», Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունները:

Սթիվեն Իսերլիսը ելույթ կունենա համերգի երկրորդ բաժնում և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի Պրոկոֆևի թավջութակի կոնցերտը, որը Հայաստանում կհնչի առաջին անգամ:

Պրոկոֆևի այս ստեղծագործությունը գրվել է 1933 թվականին, և, ինչպես շեշտեց Իսերլիսը, դրա պրեմիերան Խորհրդային Միությունում տապալվել է: 15 տարի անց հեղինակը վերամշակել է այն, սակայն Սթիվեն Իսերլիսը կատարում է գործի նախնական տարբերակը:

Անվանի թավջութակահարը արդեն յոթերորդ անգամ է գալիս Հայաստան:

«Առաջին անգամ եկել եմ 1984 թվականին: Շատ մեծ հաճույքով եմ Հայաստան գալիս և շատ եմ սիրում Հայաստանը», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG