Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ «Վաղարշ և որդիներ» ոսկու շուկայի աշխատակիցների` անցած շաբաթ իրականացրած բողոքի ակցիային:
Վարչապետը հայտարարեց, որ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը տարեկան ծրագրով նախատեսել է դեկտեմբերի 10-ին համալիր ստուգում իրականացնել նշված ոսկու շուկայում: Վարչապետը նաև հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին, որ իրենց ստուգումները համադրեն Էկոնոմիկայի նախարարության ծրագրած ստուգումների հետ` անընդհատ ստուգումներով տնտեսվարողին անհարմարություն չպատճառելու համար:
Վարչապետն ասաց, թե խնդիրը կարևոր է, քանի որ ոսկու շուկայում աշխատում է մոտ յոթ հազար մարդ. - «Շատ լրջագույն մ ի հատվածն է, որտեղ մենք շատ զգուշավոր պետք է լինենք և շատ լավ պետք է պատկերացնենք, թե ինչ խնդիրների և ինչ ռիսկերի հետ ենք մենք առնչվում: Եվ վերջնականապես հասկանանք, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչո՞ւ են պարբերաբար մեր քաղաքացիները բողոքում»:
Անցած շաբաթ, հիշեցնենք, «Վաղարշ և որդիներ» ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ցույց արեցին` հայտարարելով, թե Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրած ստուգումների արդյունքում մեծ տուգանքներ է նշանակել ոսկյա զարդերի վրա դրվող հարգադրոշմի անորակության համար: Մինչդեռ, ըստ ցուցարարների, իրենք չեն դնում այդ կնիքը և որակի պատասխանատու էլ իրենք չեն:
Նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հերքեց, թե տուգանքները նշանակվել են ոսկյա զարդերի վրա դրվող հարգադրոշմի անորակության պատճառով. - «Չկա նման բան: Նման տուգանքներ նշանակված չեն եղել: Տուգանքներ նշանակված են եղել միայն այն ժամանակ, երբ կնիքներից որևէ մեկը բացակայել է»:
Նա հավելեց, թե տարիներ առաջ ստուգումների արդյունքում տուգանվել են նաև անորակ հարգադրոշմավորում իրականացնող կազմակերպություններ:
Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը արտառոց չի համարում ստուգումները. - «Շատ նորմալ եմ ես դրան նայում: Թող գան ստուգեն, և ինչքան մանրամասն, այնքան լավ: Մի անգամ վերջնակապես պիտի համոզվեն, որ մենք օրենքի դաշտում ենք աշխատում և ոչ մի խախտում չունենք: Ես գիտեի, որ այդ մարդիկ եթե գնան միտինգի, արդյունքում լինելու է այն, ինչ որ հիմա պետք է լինի. պետք է գան իմ կազմակերպությունը ստուգեն: Պատրաստ ենք ստուգման: Վարչապետը ճիշտ որոշում է կայացրել, մենք ողջունում ենք»:
Ըստ Աբրահամյանի` Պետեկամուտների կոմիտեի անցկացրած ստուգումների արդյունքում իրենց ընկերությունը տուգանվել է 54 մլն դրամով: