Մատչելիության հղումներ

Դատական կարգադրիչների պետի նախկին տեղակալը կալանավորվել է


Հայաստանի դատական դեպարտամենտի մի խումբ ղեկավար աշխատողների կողմից պետբյուջեի՝ տվյալ ծառայությանը հատկացված գումարներից պաշտոնական կեղծիքների և խարդախության միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ, Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի նախկին տեղակալ Գեղամ Գրիգորյանը երեկ ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը՝ հիշեցնելով, որ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Գեղամ Գրիգորյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», և 314 հոդվածով՝ «պաշտոնեական կեղծիք»: Մեղադրանքները հաստատվելու դեպքում նախկին պաշտոնյային սպառնում է 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG