Մատչելիության հղումներ

Շուրջ երեք տասնյակ ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին


Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին այսօր տարբեր ժամերի բերման էին ենթարկվել մոտ 3 տասնյակ քաղաքացիներ, որոնց մեծ մասին, երեքական ժամ պահելուց հետո, բաց էին թողնում:

Կենտրոնի բաժնից դուրս եկող ակտիվիստները «Ազատության» հետ զրույցներում ասում էին, թե որևէ իրավախախտում թույլ չեն տվել, պարզապես փողոցում պաստառներով կանգնած են եղել, ոստիկանները պահանջել են թաքցնել պաստառները, ինչից հետո պահանջին չենթարկված ակտիվիստներին տարել են ոստիկանության տարբեր բաժիններ։

Ոստիկանության գործելաոճը «արտասովոր բիրտ և կոպիտ» անվանեց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքից անդամ Դավիթ Սանասարյանը, ով նույնպես բերման էր ենթարկվել Կենտրոնի բաժին։

Ակտիվիստները նշում էին, որ իրենց քաշքշելով են բերման ենթարկել, առանց պատճառաբանության, բայց արդեն Ոստիկանության բաժնում, ասում էին, իրենց հանդեպ վերաբերմունքը հարգալից է եղել։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին ասաց, որ իրեն բերման ենթարկելիս ձեռնաշղթաները հնարավորինս ամուր էին ամրացրել, նրա ձեռքերի վրա դրանց հետքերը երևում էին ազատ արձակվելուց հետո։


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG