Մատչելիության հղումներ

Կիրակնօրյա վերլուծականը Թամրազյանի հետ


Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ. 01.12.2013
please wait

No media source currently available

0:00 0:40:21 0:00
Հրայր Թամրազյանն ամփոփում է «կորսված հնարավորությունների»՝ Եվրամիության Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը և ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրի փոխարեն բավարարվեցին ընդամենը համատեղ հայտարարություն ընդունելով։

Հայաստանն ու Եվրամիությունը «վերահաստատեցին իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը», նաև արձանագրեցին, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն «չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ»։

Եվ այսպես՝ բարի գալուստ Մաքսային միություն, կամ ցտեսություն, եվրոպական երազանք։ Ինչո՞ւ Հայաստանը շեղվեց եվրոպական ուղուց, և ի՞նչ է սպասվում մեզ Մաքսային միությունում. այս հարցերի պատասխանն են փորձում գտնել հաղորդման հեղինակն ու նրա զրուցակիցները։
XS
SM
MD
LG