Մատչելիության հղումներ

Եգիպտոսի դեսպանը լքել է Թուրքիան


«Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայում Եգիպտոսի դեսպանը լքել է այդ երկիրը՝այն բանից հետո, երբ հայտարարվել է անցանկալի անձ:

Նոյեմբերի 23-ին Եգիպտոսի իշխանությունները դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Թուրքիայի հետ իջեցրել են և Կահիրեիում Թուրքիայի դեսպանից պահանջել են լքել Եգիպտոսը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան պահպանում է եղբայրական հարաբերությունները Եգիպտոսի ժողովրդի հետ` չնայած լարված քաղաքական հարաբերություններին:

Թուրքիան բազմիցս քննադատել է Եգիպտոսի զինվորականների կողմից այդ երկրի նախագահ Մուհամադ Մուրսիի պաշտոնանկությունը, մինչդեռ Եգիպտոսի նոր իշխանությունները մեղադրում են Թուրքիային իրենց ներքին գործերին միջամտելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG