Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպել է ԵՄ տնտեսական-սոցիալական հանձնաժողովի նախագահի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել Եվրամիության եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Անրի Մալոսը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ:

Սերժ Սարգսյանը Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել գործակցությունը ԵՄ եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հետ՝ ակտիվորեն ներգրավվելով հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG