Նոյեմբերի 28-29-ը Կազանում անցկացվում է քաղաքացիական ֆորում, որի խորագիրն է՝ «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա․ ձեռքբերումներ և խնդիրներ»:
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, բացելով համաժողովը, հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է անդամակցել Եվրասիական միությանը, առաջին քայլերը արդեն արել է: Հերթում Ղրղըզստանն է, Տաջիկստանը, Հնդկաստանն ու այլ երկրներ:
Եվրասիական տնտեսական միությունը 2015 թվականի հունվարի 1-ից փոխարինելու է Մաքսային միությանը, որի մեջ այս պահին մտնում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, իսկ Հայաստանի նախագահը անդամակցելու հայտ է ներկայացրել, ու արագորեն ընթանում են նախապատրաստական աշխատանքները:
Իր ելույթում Կոսաչևը ասել է․ - «Մենք պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծենք, որպեսզի բոլորի համար հարմարավետ լինի՝ և՛ միության երկրների, և՛ նոր անդամակցողների համար»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա հայտարարել է, թե միջազգային միավորման ստեղծումը ոչ թե տարածաշրջանային, այլ գլոբալ ծրագիր է, նշելով, որ այս փուլում Եվրասիական միությունը գտնվում է «իր զարգացման կարևոր կետում»:
Ինչ վերաբերում է դեռևս գոյություն չունեցող Եվրասիական միությանը ինտեգրվելու թեմայով քաղաքացիական ֆորում անցկացնելուն, ապա կազմակերպիչները նշել են, որ Եվրասիական միության թեման արդեն քննարկման առարկա է դարձել տարբեր մակարդակներում՝ երկրների ղեկավարներից, խորհրդարաններից, կուսակցություններից մինչև հասարակական կազմակերպություններ ու արհմիություններ, ու Կազանում անցկացվող համաժողովը նպատակ ունի միավորել այդ բոլոր ճյուղերը:
«Որ գործարարները զրուցեն քաղաքական գործիչների հետ, քաղաքացիական առաջնորդները՝ նախագահների հետ», - ասել է Կոսաչևը՝ շարունակելով, թե պետությունների ղեկավարները՝ մեկ այլ հարց է, գաղափարը պետք է ամրապնդվի քաղաքացիական հասարակության տրամադրություններով:
«Տարբեր ոլորտներում շոշափելու ենք ինտեգրման հեռանկարները՝ գիտության, մշակույթի, կրթական ոլորտներում, և հնարավոր է՝ հասնենք մինչև քաղաքական ինտեգրմանը», - հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը: