Մատչելիության հղումներ

Գերմանական խորհրդարանական ուժերը կոալիցիա կկազմեն


Գերմանիայում անցած գիշեր կայացած քաղաքական բանակցությունների արդյունքում Անգելա Մերկելին սատարող ուժերը համաձայնության են եկել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն հետ` կառավարություն ձևավորելու հարցում:

Սեպտեմբերին Մերկելն ու իր աջակիցները հաղթանակ տարան խորհրդարանական ընտրություններում, սակայն չկարողացան բացարձակ մեծամասնություն ստանալ, այդ պատճառով ստիպված էին բանակցություններ սկսել խորհրդարանական ուժերի հետ կոալիցիա կազմելու նպատակով:

Դեկտեմբերի 17-ին պետք է քվեարկության դրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի վերընտրության հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG