Համաշխարհային բանկի հրապարակած նոր զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսությունը ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում:
Այս մասին նշված է այսօր Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում ներկայացված՝ «Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մշակում․ կուտակում, մրցակցություն և կապ» զեկույցում:
Ըստ այդ զեկույցի, մենաշնորհներին է պատկանում Հայաստանի տնտեսության մոտ 20%-ը (ինչը ամենաբարձր ցուցանիշն է հիշատակված երկրների շարքում), իսկ օլիգոպոլիաների հետ միասին (երբ գերիշխում են 2-3 խաղացողներ)՝ մոնոպոլիաները վերահսկում են Հայաստանի տնտեսության գրեթե 2/3-րդը:
«Հիմնական ոլորտներում դոմինանտ են սահմանափակ թվով ընկերություններ, բարձր է մոնոպոլիաների և օլիգոպոլիաների կշիռը ընդհանուր տնտեսության մեջ», - ասում է Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը, ով այսօր ներկայացնում էր զեկույցը:
Արդեն որերորդ տարին է, ինչ Հայաստանի իշխանությունները՝ ամենաբարձր մակարդակով, խոսում են բիզնեսի ու իշխանությունների տարանջատման, օլիգոլոպոլիաների դեմ պայքարի մասին, սակայն, տեսնում ենք՝ միջազգային ամենահեղինակավոր կառույցներից մեկը՝ Համաշխարհային բանկը, այսօր հայտարարում է, որ Հայաստանի տնտեսության մեծ մասը շարունակում է գտնվել օլիգոպոլիաների վերահսկողության ներքո:
Նույն այդ Համաշխարհային բանկի ներկայացմամբ (որի մասին այսօր նույնպես նշվեց), մրցակցությունը այն կարևորագույն գործոնն է, որը թույլ կտա դինամիկ զարգացնել Հայաստանի տնտեսությունը և ստեղծել նոր աշխատատեղեր: Մինչդեռ, ըստ բանկի՝ գործազրկության մակարդակը Հայաստանում՝ «տարածաշրջանային միջինից անհամեմատ բարձր է»: Ըստ ՀԲ-ի, այսօր մեր երկրում աշխատուժի 18%-ը գործազուրկ է: