Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի բլոգերը ազատազրկման դատապարտվեց


Սերգեյ Ռեզնիկ, 26-ը նոյեմբերի, 2013թ․
Սերգեյ Ռեզնիկ, 26-ը նոյեմբերի, 2013թ․
Ռուսաստանցի լրագրող և բլոգեր Սերգեյ Ռեզնիկը դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման։ Դոնի Ռոստովի դատարանը նրան մեղավոր է ճանաչել իշխանության ներկայացուցչին հրապարակավ վիրավորելու և կեղծ վկայություններ տալու մեջ։

Մասնավորապես, ըստ դատարանի, բլոգերը անցյալ տարվա մարտին դիտավորությամբ և վիրավորելու նպատակով ինտերնետում տեղադրել է մի շարք հրապարակումներ, որոնցում պաշտոնյան ներկայացվել է բացասական կերպարով։

Ինչ վերաբերում է կեղծ վկայությանը, ապա դատարանը որոշել է, որ հեռախոսով սպառնալիքներ ստանալու մասին Ռեզնիկի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և այդ ամենը լրագրողն է կազմակերպել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG