Վրաստանի ոստիկանության աշխատակիցները վեց մարդու են կալանավորել Հայաստանի հետ սահմանի «Սադախլո» անցակետում երեկ երեկոյան երկու մարդու սպանելու և մեկին վիրավորելու մեղադրանքով: Այդ մասին այսօր հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Այդ անձինք նոյեմբերի 25-ին ժամը 19-ին (տեղական ժամանակով) «Սադախլո» սահմանային անցակետում «Մակարով» տեսակի հրաձգային զենքով վիրավորել են երեք մարդու՝ Մերաբ Քալանդաձեին, Դիլար Մուկբանիանիին և Գեորգի Պիրանիշվիլիին, ինչից հետո փորձել են թաքնվել երկու ավտոմեքենաներով», - «Նովոստի - Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրությունում:
Ըստ ոստիկանության, բոլոր վեց կասկածյալները րոպեներ անց ձերբակալվել են ավտոմայրուղու վրա, նրանցից առգրավվել է զենքը:
Վիրավորվածներից կենդանի է մնացել միայն Մուկբանիանին, որին տեղափոխել են հիվանդանոց:
Քննությունը իրականացվում է կանխամտածված սպանության հատկանիշներով: